Մեծ Բրիտանիայում թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել

14:57   13 Հունվար 2018    199

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել:

Հաղորդվում է, որ Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել: Նախարարության տվյալներով՝ սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է:

«Հասարակության առողջության համար թռչնագրիպի H5N8 վիրուսի վտանգը շատ ցածր է», - հայտնել են նախարարությունից:

Միաժամանակ ընդգծվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար: Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները