Թրամփը նախկին պոռնոաստղին 130 000 դոլար է վճարել

16:57   13 Հունվար 2018    109

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները 130 000 դոլար են վճարել նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆֆորդին, ով հայտնի է որպես Սթորմի Դենիելս, ԱՄՆ նախագահի հետ ենթադրյալ ֆիզիկական մտերմության մասին լռության համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington Post»-ին, Թրամփի և Քլիֆֆորդի միջև սեքսուալ շփումը տեղի է ունեցել արդեն Մելանյա Թրամփի հետ ամուսնացած ժամանակ:

38-ամյա Քլիֆֆորդը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել 2006 թ. հուլիսին ԱՄՆ Տախո կղզում գոլֆի մրցաշարի ժամանակ՝ Թրամփերի ամուսնությունից մեկ տարի անց: Այդ ժամանակ Մելանյան կազմվածքն է վերականգնելիս եղել նրանց որդու՝ Բերոնի ծնունդից հետո, ով մարտի վերջին է ծնվել:

2016 թ. Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը Քլիֆֆորդին մեծ գումար է վճարել, որպեսզի նա լռի 2006 թ. այդ հանդիպման մասին: Փաստաբանը հերքում է այս տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները