ԱՄՆ-ում հաքերը 13 տարի հետևել է հազարավոր մարդկանց

17:59   13 Հունվար 2018    182

ԱՄՆ-ի Օհայոյի բնակիչ Ֆիլիպ Դուրաչինսկին 13 տարի վարակված համակարգիչների միջոցով հետեւել է հազարավոր մարդկանց, ինչպես նաեւ օգտվել է լրտեսման ծրագրից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Դուրաչինսկին մեղադրվում է 16 կետով: Մեղադրանքի համաձայն՝ ցանցահենը մշակել է Fruitfly կոչվող վիրուսը, որը նրան թույլ է տվել վերահսկել վարակված համակարգիչները եւ դրանց ֆայլերը, էկրաններից կատարել սքրինշոթեր եւ որսալ ստեղնաշարի տվյալները, ինչպես նաեւ հեռավորության վրա միացնել համակարգիչների խցիկներն ու միկրոֆոնները, կատարել ձայնագրություններ եւ տեսագրություններ:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ ցանցահենը գողացել է մարդկանց անձնական տվյալները, ներառյալ բանկային, հարկային եւ բժշկական տվյալները, լուսանկարները: Նա նաեւ գաղտնալսել եւ գաղտնադիտել է վարակված համակարգիչների տերերին:

Մեղադրյալին բազմամյա բանտարկության ժամկետ է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները