Մարկ Ցուկերբերգը 2,9 մլրդ դոլար է կորցրել

17:21   13 Հունվար 2018    194

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Facebook-ի նորությունների ժապավենի առաջիկա փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունը Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին 2.9 մլրդ դոլար է արժեցել:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ուրբաթ, երբ Ցուկերբերգը Facebook-ի նորությունների ժապավենում փոփոխություններ մտցնելու մասին հայտարարեց, ընկերության բաժնետոմսերը նվազեցին 3.9 տոկոսով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ արդյունքում Ցուկերբերգի կարողությունը 77,3 մլրդ դոլարից նվազեց մինչեւ 74,4 մլրդ դոլար: Եթե բաժնետոմսերի գնի անկման միտումը շարունակվի մինչեւ առեւտրային նստաշրջանի ավարտը, ապա Ցուկերբերգը Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում կկորցնի չորրորդ տեղը՝ այն զիջելով Bloomberg-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները