ԱՄՆ-ում մահացել է «Կու կլուկս կլան»-ի ղեկավարներից մեկը

18:31   13 Հունվար 2018    269

Միսիսիպիի բանտում մահացել է «Կու կլուկս կլան»-ի ղեկավարներից մեկը՝ 92-ամյա Էդգար Ռեյ Քիլենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մահվան ճշգրիտ պատճառը չի հաղորդվում, սակայն բանտում նշել են, որ նա տառապում էր խորնիկական հիպերտոնիայից:

Ֆիլադելֆիայում «Կու կլուկս կլան»-ի հիմնադիրներից մեկը, բապտիստ քահանա եւ փայտասղոցարանի աշխատակից Էդգար Ռեյ Քիլենը 60 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռասայական հավասարության կոնգրեսի երեք անդամների սպանության համար, որոնք պայքարում էին ընտրություններում աֆրոամերիկացի ընտրողների գրանցման համար:

Իրավապաշտպանները սպանվել էին 1964 թվականին: Երեք տարի անց Քիլենին եւ «Կու կլուկս կլան»-ի այլ անդամներին դատապարտեցին սպանության համար, սակայն ատենակալների դատարանը արդարացրեց նրան` պատճառաբանելով, որ «քահանային չեն դատապարտում »: Միայն 2005 թվականին նա հայտնվեց բանտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները