Կատարը ՄԱԿ-ին բողոքել է իր օդային տարածքը ԱՄԷ-ի օդանավի կողմից խախտելու համար

18:45   13 Հունվար 2018    217

Կատարի ԱԳՆ-ն ԱՄԷ-ի ՌՕՈՒ օդանավի կողմից իր օդային տարածքով թռչելու մասին բողոքով դիմել է ՄԱԿ, ինչը վերջին շրջանում երկրորդ միջադեպն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարության կայքը:

Գերատեսչությունից նշել են, որ անցյալ տարվա հունիսին Կատարի հետ հարաբերությունները խզած Արաբական Միացյալ Էմիրությունների ՌՕՈՒ օդանավը հունվարի 3-ին մտել է Կատարի օդային տարածք:

Նշվում է, որ ԱՄԷ-ի օդանավը առանց Կատարի իշխանությունների թույլտվության թռիչք է կատարել երկրի հատուկ տնտեսական գոտու վրա:

«Կատարը 2 նամակ է ուղարկել՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ ԱԽ նախագահին, հունվարի 3-ին ԱՄԷ-ի ռազմական օդանավի՝ Կատարի օդային տարածքի խախտմամբ Բահրեյն թռչելու մասին»,- հայտնել են Կատարի ԱԳՆ-ից:

Կատարի ԱԳՆ-ն հայտնել է, որ վերջին ամսվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, եւ նախկինում եւս երկիրը ՄԱԿ է դիմել՝ կապված դեկտեմբերի 21-ին համանման միջադեպի հետ: Այս միջադեպի կրկնողությունը ցույց է տալիս, որ ԱՄԷ-ն շարունակում է խախտել միջազգային իրավունքը, կոնվենցիաները եւ հռչակագրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ    


Վերնագիրի այլ պիտակները