Մոսկվան չի հասկանում Իրանի հարցով նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

18:54   13 Հունվար 2018    297

Մոսկվան չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ նկատի ունի, երբ խոսում է Իրանի հարցով նոր համաձայնագրի մասին, որը նրանց տեսանկյամբ պետք է փոխարինի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Թրամփի կոչերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախապես հայտարարվել է, որ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը այս համաձայնագրի շուրջ բանակցություններին չեն հրավիրվում: Սա ամերիկացիների որոշումն է, անհասկանալի է բանակցությունների բովանդակությունը եւ այդ կարգի բանակցությունների թեման: Սակայն մեզ, ըստ էության, դա քիչ է հետաքրքրում, քանի որ ՀԳՀԾ փոփոխության ենթակա չէ»,- շեշտել է Ռյաբկովը:

Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է ջանքերը կոնսոլիդացնի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պաշտպանելու համար:

Ռյաբկովի խոսքով՝ հենց այս մոտեցման մասին է խոսվել օրերս Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ:

«Մենք գոհունակություն ենք հայտնում, որ մոսկովյան բանակցություններից հետո հաջորդ օրը նույնպիսի դիրքորոշում է գրանցվել Զարիֆի հետ նաեւ եվրաեռյակի եւ ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում, ինչպես նաեւ եվրոպացի նախարարների անհատական հայտարարություններում»,- ասել է Ռյաբկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Մոսկվա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները