Արաբական ծովում ուղղաթիռ է կործանվել, որի մեջ նավթագործներ են եղել

19:03   13 Հունվար 2018    253

Ուղղաթիռը, որի մեջ 7 մարդ է եղել, կործանվել է Հնդկաստանի արեւմտյան ափերին, հայտնել է երկրի ՌԾՈՒ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատահարը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան: Բացի 2 օդաչուից, ուղղաթիռում են եղել Հնդկաստանի նավթի եւ բնական գազի հանձնաժողոի 5 աշխատակից, որոնք մեկնում էին Արաբական ծովում գտնվող նավթի աշտարակներից մեկը:

Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, իսկ մի քանի ժամ անց փրկարարները Մումբայից մոտ 50 կմ հեռավոությամբ ջրում հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները:

Ներկայումս հաստատվել է 4 զոհի մասին տեղեկությունը, եւս 3-ը համարվում են անհետ կորած: Կործանման պատճառը չի պարզվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները