ՌԴ ԱԳՆ. Հս. Կորեայում ուշադիր կուսումնասիրեն Թրամփի հայտարարությունները

19:15   13 Հունվար 2018    283

Մոսկվան չափազանց մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ նոր ընդլայնված պատժամիջոցային ցանկով, այդ թվում՝ այդ ցանկում արտասահմանյան քաղաքացիների ընդգրկմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին ուղղած Թրամփի կոչերին՝ աշխատել Իրանի հարցով նոր համաձայնագրի վրա, Ռյաբկովը հայտարարել է. «Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ է դիմում շանտաժի եւ ճնշման»:

Նա ընդգծել է, որ Մոսկվան ուշադրություն է դարձնում այն բանին, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ճակատագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները շատ ուշադիր կուսումնասիրեն Հյուսիսային Կորեայում եւ մի շարք այլ երկրներում:

ԱՄՆ իշխանությունները նախօրեին հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք տարածվում են 5 ֆիզիկական անձանց եւ 9 կառույցների վրա: ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այսպես կոչված, «կրկնակի պատժամիջոցների» «սեւ ցուցակի» մեջ են ներառվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերպաշտպանության վարչությունը, Գերագույն խորհուրդը ե կիբերտարածքի Ազգային կենտրոնը: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաեւ Իրանի դատական համակարգի ղեկավար, այաթոլլահ Սադիկ Լարիջանիի դեմ:

Դրանից բացի, պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Չինաստանի 2 քաղաքացի եւ մեկ ընկերություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները