Չեխիայում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը

19:34   13 Հունվար 2018    348

Չեխիայում տեղական ժամանակով ժամը 14:00-ին փակվել են ընտրական տեղամասերը, որտեղ անցկացվել է պետության նախագահի քվեարկության առաջին փուլը:

Այս մասին հայտնում է Չեխիայի Հանրապետության վիճակագրական գրասենյակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 60 տոկոսը: Սկսվել է ձայների հաշվարկը, վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն շաբաթ՝ մինչև ժամը 24:00-ն», - նշել է աղբյուրը:

Հայտնի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողները կարող էին քվեարկել 9 թեկնածուներից մեկի օգտին: Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի առաջին փուլի արդյունքներով հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, երկու շաբաթ անց կկայանա երկրորդ փուլը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Femen շարժման ուկրաինացի ակտիվիստուհին հարձակվել է Պրահայի ընտրատեղամասերից մեկն այցելած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները