Իրանը հրաժարվել է վերանայել Վիեննայում կնքված միջուկային համաձայնագիրը

19:56   13 Հունվար 2018    392

Իրանը կրկին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում լուրջ փոփոխություններ կատարելու շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ պայմանագիրը միջազգայնորեն ճանաչված և ավարտված պակտ է և չի կարող նոր քննարկումների առարկա դառնալ» հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը: Փաստաթղթում նշվում է, որ այդ պատճառով Թեհրանը չի համաձայնի փոփոխություններ անել և նոր պարտավորություններ չի ստանձնի, որոնք 2015 թվականին Վիեննայում կնքված պայմանագրից դուրս են:

Ավելի վաղ Սպիտակ տունը 120 օրով հետաձգել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների թարմացումը, սակայն նշել էր, որ այդ ժամանակահատվածում Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրում պետք է լուրջ փոփոխություններ սահմանվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները