83-ամյա ավստրալացի ատամնաբույժը հիպնոսացրել է տղաներին ու բռնաբարել

20:52   13 Հունվար 2018    220

Ավստրալացի նախկին ատամնաբույժ, 83-ամյա Վերներ Օտտո Շվարցին դատապարտել են 8 տարվա ազատազրկման՝ հիպնոսի միջոցով անչափահաս տղաներին գայթակղելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արմիդեյլ քաղաքի բնակիչները հաստատում են, որ Շվարցը համարվել է պատկառելի հարևան։ Եվ չնայած բարի համբավին՝ 2017 թվականին նրա դեմ առաջադրվել են 16-ից ցածր տարիքի 4 տղաների նկատմամբ 17 սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքներ։

Հանցավոր գործողությունները կատարվել են 1981-1984 թվականներին։ Նրա գործողությունների մասին զոհերը լռել են մինչև 2013 թվականը։ Բժիշկը կարծել է, թե հիպնոսի արդյունքում տղաները չեն հիշի կատարվածի մասին, սակայն նրա ծրագրերը խափանվել են։ Տարիներ անց նրա գործողությունների մասին տղաները պատմել են ամենայն մանրամասնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները