Շվեդիայում թողարկել են գարեջուր, որը կարելի է օգտագործել նաև որպես մազերի կոնդիցիոներ

21:34   13 Հունվար 2018    219

Շվեդական երկու ընկերություններ՝ գարեջրագործական PangPang գործարանը և Snask կրեատիվ գործակալությունը միավորել են ջանքերը և ստեղծել լոգանքի համար նախատեսված աշխարհում առաջին գարեջուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Beer-ը վաճառվում է փոքր՝ 180 մլ շշերով։ Ալկոհոլի պարունակությունը 10 տոկոս է։ Դրա մնացորդը կարելի է օգտագործել որպես մազերի կոնդիցիոներ։ Մազերից գարեջրի բույր չի տարածվի, քանի որ Shower Beer-ը ցիտրուսային է։

Ձեռնարկատերերն արդեն վաճառել են Shower Beer-ի առաջին խմբաքանակը Շվեդիայում և այժմ փորձում են արտադրանքը դուրս բերել Սկանդինավիայի սահմաններից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները