Ս. Արաբիայում կանայք կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին

21:57   13 Հունվար 2018    458

Սաուդյան Արաբիայի կանանց կյանքում կրկին փոփոխություններ են տեղի ունենում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նրանք կկարողանան ներկա գտնվել Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակներում անցկացվող հանդիպմանը Ֆահդ արքայի անվան մարզադաշտում:

Սաուդյան Թագավորությունում աստիճանաբար ընդլայնում են կանանց իրավունքներն՝ ի պատասխան ակտիվիստների պահանջների:

Կանանց ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար մարզադաշտ այցելել ներկա պահին թույլատրվում է երեք քաղաքում՝ մայրաքաղաք Էր Ռիադում, Ջիդդայում և Էդ-Դամամում:

Մինչ այս մարզադաշտերում և համերգասրահներում կարող էին ներկա գտնվել միայն տղամարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները