Թրամփ. Շուկան կփլուզվեր, եթե դեմոկրատները հաղթեին ընտրություններում

22:33   13 Հունվար 2018    357

ԱՄՆ ֆինանսական շուկան կփլուզվեր, եթե դեմոկրատները հաղթեին 2016 թվականի համընդհանուր ընտրություններում (նախագահի, Կոնգրեսի օրենսդիրներինի, նահանգապետերի):

Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե դեմոկրատները հաղթեին 2016 թվականի համընդհանուր ընտրություններում, շուկան կփլուզվեր: Սա կհանգեցներ աղետի», - կարծում է ամերիկյան առաջնորդը, ով մի քանի րոպե հետո ջնջել է այս գրառումը:

Շարունակելով քննադատել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, նա նշել է, որ նրա օրենսդիրները «միայն խոսում են եւ կոնկրետ գործողություններ չեն անում» DACA- ի (Deferred Action for Childhood Arrivals) վերաբերյալ:

«Նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում DACA- ն ուղղելու համար: Բաց են թողնել հիանալի հնարավորություն: Շատ ցավալի է», - գրել է նա:
«Ես չեմ հավատում, որ դեմոկրատները իսկապես ցանկանում են DACA-ի վերաբերյալ գործքարքին հասնել», - ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հայտարարել էր, որ նա չի ստորագրի միգրացիոն բարեփոխումների մասին որեւէ օրինագիծ, եթե դրանում Մեքսիկայի հետ սահմանի վրա արգելք կառուցելու համար ֆինանսավորում չլինի:

2017-ի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը DACA-ի չեղարկման մասին հայտնեց, որն ընդունվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ: ԱՄՆ արդարատության նախարար Ջեֆ Սեշնսը այդ ժամանակ այս ծրագիրն անվանել էր միգրացիոն օրենսդրության շրջանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները