«Վկոնտակտե»-ն հայտարարել է, որ աշխատանքներ է տանում

22:44   13 Հունվար 2018    279

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, «Վկոնտակտե» ռուսական խոշորագույն սոցիալական ցանցը, որը ԱՄՆ իշխանությունները ներառել են սեփականության իրավունքը խախտող կայքերի ցանկում, հայտարարել է, որ արդեն մի քանի խոշորագույն իրավատերերի հետ համաձայնագրեր է ստորագրել եւ շարունակում է ակտիվ աշխատանք տանել աուդիո եւ վիդեո կոնտենտի լիցենզավորման համար:

«Վերջին տարիներին երաժշտական արտադրանքի աշխարհի խոշորագույն իրավատերերի հետ պայմանագրեր են ստորագրվել, ինչպիսիք են Universal Music-ը, Sony Music եւ Warner Music-ը, The Orchard-ը, Merlin Network-ը, Believe Digital-ը եւ այլն:

VK-ն նաեւ ապրբերաբար համագործակցում է վիդեոկոնտենտի իրավատերերի հետ՝ թվային մատնահետքերի կատարելագործման եւ կոնտենտի պաշտպանության այլ գործիքների կատարելագործման կապակցությամբ», — ասել են մամուլի ծառայությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   VK  


Վերնագիրի այլ պիտակները