Ս. Արաբիան կազմել է երկրների ցանկը

22:55   13 Հունվար 2018    449

Սաուդյան Արաբիան կազմել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջիկա շաբաթներին կսկսեն զբոսաշրջային վիզա տալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետությունների ցանկում, ըստ թերթի, կա Շենգեն գոտու 25 երկիր, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի, Չինաստանի, Սինգապուրի, Ավստրալիայի, Մալայզիայի, Բրունեի, Հարավային Կորեայի, Հարավային Աֆրիկայի պետությունները: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չի նշվում թերթում ներկայացված ցուցակում:

Զբոսաշրջության եւ ազգային ժառանգության համաձայն գլխավոր վարչության համաձայն՝ էլեկտրոնային զբոսաշրջային վիզաները տրամադրվում են 30 օր ժամկետով հատուկ արտոնագրված ընկերությունների միջոցով:

Ավելի վաղ այս շաբաթ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիան 25-ից բարձր տարիքի օտարերկրացի կանանց կարճաժամկետ զբոսաշրջային վիզաներր կտրամադրի, որոնք ցանկանում են թագավորությունը այցելել առանց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների:

Այժմ թագավորության իշխանությունները զբոսաշրջության ոլորտի զարգացմանն են ձգտում: Թագավորությունը նախատեսում է 2030 թվականին 30 միլիոն այցելու ունենալ: Այժմ այս թիվը 16 միլիոն մարդ է, ընդ որում նրանց թվում զբոսաշրջիկներ չկան, բայց 2020 թվականին Սաուդյան Արաբիան ակնկալում է տարեկան 47 միլիարդ դոլարի զբոսաշրջային եկամուտ ստանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները