Փարիզում ձևավորել են հատուկ ջոկատներ՝ ընդդեմ անքաղաքակիրթ վարքի

09:05   14 Հունվար 2018    187

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RFI»-ին, Փարիզում ձևավորել են «հատուկ ջոկատներ՝ ընդդեմ անքաղաքակիրթ վարքի»։

Ավելի քան 3000 անձիք կհետևեն հանրային տիրույթում անքաղաքավարի արարքներին և կտուգանեն գետնին սիգարետի մնացորդ գցողներին, չթույլատրվող վայրերում կայանողներին և գիշերներն աղմկոտ երեկույթներ կազմակերպողներին։

Անդաստիարակության դեմ կպայքարեն նաև Փարիզի պրեֆեկտուրայի ոստիկանության նախկին աշխատողները, ովքեր հունվարի 1-ից դարձել են մունիցիպալ աշխատողներ։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հունվարի 9-ին քաղաքապետարանում ընդունել էր մոտ 2000 այդ նոր գործակալներին, ովքեր պետք է պայքարեն անքաղաքավարության բոլոր դրսևորումների դեմ։

Գետնին սիգարետի մնացորդ գցելը կամ աղբի տոպրակը որտեղ պատահի թողնելը կպատժվի 68 եվրո տուգանքով։ Եթե մայթերին իր թափոնները թողնում է գործարանը, ապա տուգանքի չափը կարող է հասնել 1500 եվրոյի։ Նման վարքի համար տուգանքի չափն անցած տարի մեծացել է 146 տոկոսով։ Անցած տարի սահմանվել է մոտ 22 հազար տուգանք (1216 տոկոսով ավելի, քան 2016 թվականին)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները