Գերմանիան անհագստացած է ԵՄ խորհրդարանի նոր նախաձեռնությամբ

09:22   14 Հունվար 2018    169

Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Եվրամիությունում ապաստան տրամադրելու նոր կանոնների շնորհիվ Գերմանիան ստիպված կլինի ընդունել ավելի շատ փախստականներ:

Der Spiegel-ը հաղորդում է, որ իշխանությունների մտահոգությունը պայմանավորված է Դուբլինի պայմանագրում փոփոխություններ կատարելու Եվրախորհրդարանի մտադրությամբ:

Առ այսօր ապաստանի տրամադրման հարցը քննարկվում է այն պետության ներգաղթային ծառայությունների կողմից, որտեղ առաջին անգամ ապաստան ստանալու համար դիմել է ներգաղթյալը կամ առաջին անգամ ԵՄ տարածքում է հայտնվել: Սակայն Դուբլինի համաձայնագրում փոփոխությունների ընդունումից հետո այն երկիրը, որտեղ ապաստան հայցողի հարազատներն արդեն ապրում են, որոշակի հանգամանքներում կզբաղվի այս հարցով:

Այսպիսով, Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ փախստականներ ընդունել, ասվում է ներքին գործերի դաշնային նախարարության զեկույցում:

Ամենից շատ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչներին անհանգստացնում է այն, որ Եվրախորհրդարանի առաջարկների համաձայն՝ բարեկամական կապի հաստատման համար բավական է միայն խոսքով հաստատումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները