Մահացու ֆլեշմոբը գնալով ավելի հայտնի է դառնում համացանցում

09:55   14 Հունվար 2018    145

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fox News»-ին, համացանցում գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում մահացու ֆլեշմոբը, որտեղ դեռահասները լվացքի համար նախատեսված գել-հաբեր են ծամում, տեսանյութը տեղադրում համացանցում եւ փոխանցում «էստաֆետը» իրենց ընկերներին ու ծանոթներին։

Բժիշկները նախազգուշացնում են, որ լվացքի փոշու պատիճները չի կարելի օգտագործել սննդի մեջ, որոնք չափից ավելի թունավոր են, պարունակում են էթանոլ, պոլիմերներ եւ ջրածնի գերօքսիդ։ Նման հաբերի օգտագործումը կարող է հարուցել փսխում, իսկ որոշ դեպքերում հանգեցնել մահվան։

Ֆլեշմոբի մասնակիցներից մեկը հեռուստաընկերությանը հայտարարել է, որ իքնը գիտեր պատիճի պոտենցիալ վտանգի մասին։ Այդուհանդերձ, ինքը որոշել է կուլ տակ հաբը, քանի որ «իրեն են հանձնել էստաֆետը»։

«Շատ մարդիկ ինձ ասում էին, որ ես լրիվ ապուշ եմ, կամ հարցնում էին, թե ինչու եմ, ընդհանրապես, դրանով զբաղվում»,-պատմել է դեռահաս տղան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները