Հունաստանը մտադիր է կանաբիսի արդյունաբերական արտադրությամբ զբաղվել

10:50   14 Հունվար 2018    191

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kommersant.ru»-ին, Հունաստանում Cannabis Expo 2018 ցուցահանդեսում քննարկվել է կանաբիսի արդյունաբերական արտադրությունը:

Մասնակիցները հիշեցրել են, որ մարիխուանան բժշկության մեջ լայն կիրառություն ունի, այդ թվում, խրոնիկական հիվանդությունների ցավը նվազեցնելու համար:

«Լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների համար, ինչպիսիք են քաղցկեղը, էպիլեպսիան եւ ցրված սկլերոզը, կա դեղամիջոց, որը մենք կարող ենք արտադրել նաեւ Հունաստանում», - ասել է Հունաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յանիս Ցիրոնիսը:

Նա ավելացրել է, որ մոտ ապագայում բժշկական կանբիսի օգտագործելու վերաբերյալ փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները