Գերմանիայի իշխանությունները խոզերի դեմ միջոցներ կձեռնարկեն

14:31   14 Հունվար 2018    236

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Գերմանիայի Գյուղատնտեսության եւ պարենի նախարար Քրիստիան Շմիդտը փետրվարին Ֆեդերացիայի եւ հողերի հանդիպում է նախատեսում անցկացնել, որի թեման կլինի խոզերի աֆրիկյան ժանտախտը:

Այս մասին հողային դեպարտամենտի ղեկավարներին ուղղված նամակում հայտնել է Շմիդտը:

Հանդիպման նպատակն է խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարի միջոցները քննարկելը, որը Արեւելյան Եվրոպայում համաճարակի բնույթ է ստացել: Շմիդտը նամակում նշել է, որ պատրաստվում է աջակցել DVB-ի՝ վայրի խոզերին հրազենով որսալու պահանջին, որոնք համարվում են հիվանդության հնարավոր տարածողները:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածումը Գերմանիայում «աղետալի հետեւանքների» կահնգեցնի, ասում է DVB- ի նախագահ Յոահիմ Ռուկվիդը:

Focus Online-ին տված հարցազրույցում նա մտավախություն է հայտնել, որ խոզերի ժանտախտը, որի բռնկումը արդեն գրանցվել է Չեխիայում, կարող է լուրջ վնաս հասցնել գերմանացի ֆերմերներին եւ շուկային:

Ռուկվիդը որսորդության եւ գյուղատնտեսության համար պատասխանատու մարմիններին կոչ է արել «հնարավոր ամեն ինչ անել» Գերմանիայում վարակի տարածման դադարեցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները