Սիրիայում կառավարական զորքերը քիմիական զենք են օգտագործել

11:13   14 Հունվար 2018    163

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Սիրիայի Արևելյան Գուտա նահանգում, որ գտնվում է Դամասկոսից ոչ հեռու, հունվարի 13-ին հայտել են գազային հարձակման մասին:

Տեղացիները կառավարական զորքի հրթիռակոծությունից հետո քիմիական զենքին բնորոշ հոտ են առել:

Տեղի բժիշկների տեղեկացմամբ՝ վեց մարդ դիմել են բուժօգնության՝ գազից թեթեև թունավորումների նշաններով:

Ինչպես հայտնի է, Գուտայի մոտ 400 հազար բնակիչներ գտնվում են կառավարական զորքի կողմից գրավված տարածքում: ՄԱԿ-ը Արևելյան Գուտայի իրավիճակը աղետալի է գնահատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Գուտա  


Վերնագիրի այլ պիտակները