Մակրոնը կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը

11:26   14 Հունվար 2018    127

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

«Նախագահը խոսել է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին և նրա մասին, թե որքան կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն իրենց վրա վերցրած պարտավորությունները»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար, և ինքը կհետևի համաձայնագրին, քանի դեռ համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը կհարգեն պայմանավորվածությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները