ՄԱԿ-ում աֆրիկյան երկրները պահանջել են Թրամփից

11:49   14 Հունվար 2018    391

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Աֆրիկյան երկրներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել Կոնգրեսի անդամների հետ այս շաբաթ տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ արված կոշտ արտահայտության համար:

Փաստաթղթում շեշտվում է, որ աֆրիկյան երկրները «չափազանց ցնցված են եւ վճռականորեն դատապարտում են ԱՄՆ նախագահին վերագրվող աղաղակող, ռասիստական եւ քսենոֆոբիստական արտահայտությունը», ինչպես նաեւ պահանջում են նրանից «հրաժարվել իր խոսքերից եւ ներողություն խնդրել»:

Աֆրիկյան երկրները մտահոգություն են հայտնել ԱՄՆ վարչակազմի «մայրցամաքը եւ ժողովրդին վարկաբեկելու» ձգտմամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ամերիկյան ժողովրդին, ովքեր դատապարտել են Թրամփի խոսքերը, եւ համերաշխությունն են հայտնել Հաիթիի ժողովրդին եւ այն երկրներին, որոնց վիրավորել է ԱՄՆ նախագահի խոսքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները