ԱՄՆ կառավարությունը իր կայքերից հեռացնում է «կլիմայի փոփոխություն» եզրույթը

12:31   14 Հունվար 2018    223

«Թրամփը կլիմայի փոփոխությունը հորինվածք է համարում: ԱՄՆ կառավարական կայքերի վերլուծությունը ակնհայտորեն ցույց է տալիս Օբամայի ժամանակների քաղաքականությունից հեռացում»,- գրում է Der Spiegel-ը:

ԱՄՆ նախագահի դիրքորոշումից է կախված, թե ինչպես է կառավարությունը բնակչությանը տեղեկություններ հաղորոդում այդ թեմայի վերաբերյալ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հիշատակումները պարբերաբար հեռացվում են ամերիկյան կառավարության պաշտոնական կայքերից:

Թե որքան անկարևոր է համարում Թրամփը կլիմայի փոփոխությունը, երևում է Սպիտակ տան կայքէջից: «Էներգիան և շրջակա միջավայրը» գլխագիրը Օբամայի ժամանակ ավելի երկար է․ «Էներիգիան, կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները