Թրամփի արտահայտությունը կքննարկվի Վաշինգտոնում

12:43   14 Հունվար 2018    199

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Foreign Policy»-ին, Աֆրիկյան երկրներից հետո Վաշինգտոնում հանդիպում կանցկացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «սողունների որջ երկրներ» արտահայտությունը քննարկելու նպատակով:

Աղմուկը բարձրացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ սենատորների հետ ներգաղթի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրներին «սողունների որջ» է անվանել:

Մասնավորապես նա իբր նկատի է ունեցել Հաիթին, Սալվադորը և աֆրիկյան մի շարք երկրներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աֆրիկյան-երկրներ  


Վերնագիրի այլ պիտակները