Բրիտանացին որոշել է պայթեցնել ծնողներին

15:32   14 Հունվար 2018    111

Բիրհինգեմի դատարանը 19-ամյա Գուրթեջ Սինհայի Ռանդհավուին դատապարտել է ութ տարվա ազատազրկման ծնողներին սպանելու փորձի համար՝ տեղեկացնում է Birmingham Mail-ը:

Երիտասարդը պայթուցիկ սարք է գնել ծնողների հետ վիճաբանելուց հետո: Ծնողներին դուր չէր եկել նրա ընկերուհին, և երիտասարդը մտածել է, որ նրանք կխանգարեն իրենց հարաբերություններին:

Նրան ձերբակալել են 2017թ. մայիսին դարքնեթում հեռակառավարվող պայթուցիկ սարք գնելուց հետո, ինչի համար նա վճարել է բիթքոյինով: Սարքը ստանալ նրան չի հաջողվել, քանի որ ոստիկանները այն փոխարինել են կեղծ սարքով: Դատարանում երիտասարդը խոստովանել է, որ պայթուցիկ սարք է գնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանացի   Բիրհինգեմ  


Վերնագիրի այլ պիտակները