Ռոհանին հայտարարել է Թրամփի ջանքերի ձախողման մասին

15:42   14 Հունվար 2018    140

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ջանք գործադրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալման համար, սակայն նրա փորձերը ձախողվել են:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Պարոն Թրամփը տարվա ընթացքում դեռ մինչեւ իր ընտրվելը բոլոր ջանքերը գործադրեց Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու համար: Սակայն դա նրան չհաջողվեց»,-ասել է Ռոհանին: Նախագահի ելույթը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով:

Իրանի նախագահը հավելել է, որ Թրամփի՝ գործարքի տապալման փորձերի ձախողումը ապացուցում է «միջազգային պայմանավորվածությունների հաջողությունը»: «Սա նշանակում է, որ միջազգային պայմանավորվածությունները հաջողված էին: Սա նշանակում է, որ իրավունքը գերակայում է բռնապետությանը: Ամերիկացիներիը չկարողացան իրենց կամքը պարտադրել․․․անտեսել հասարակական կարծիքը»,-եզրափակել է Ռոհանին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի եւ «պատշաճ կերպով կարձագանքի Միացյալ Նահանգների թշնամական գործողություններին»:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները