Ամերիկյան զույգը հրապարակել է անհաջող ֆոտոսեսիայի արդյունքները

16:19   14 Հունվար 2018    132

Ամերկյան Միսուրի նահանգում բնակվող ընտանեկան զույգը հրապարակել է անհաջող ֆոտոսեսիայի արդյունքները, որն ընտանիքի համար արել էր վարձու լուսանկարիչը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրապարակումը Facebook-ում մեծ հրապարակայնություն է ձեռք բերել՝ 300 հազար մարդ հրապարակումով կիսվել է։

«Սա կատակ չէ։ Մենք լուսանկարչին, որն իրեն պրոֆեսիոնալ էր հայտարարել, վճարել ենք 250 դոլար ընտանեկան ֆոտոսեսիայի համար։ Տեսեք, թե ինչ է նա մեզ ուղարկել։ Նա նշել է, որ չնայած գեղեցիկ արեւոտ օրվան՝ դեմքերի վրա ոչ գեղեցիկ ստվեր է ընկել, դրա համար նա որոշել է ռետուշել»,-գրել է ընտանիքի մայրը՝ Փեմ Զարինգը՝ նկատելով, որ լուսանկարները միայն ծիծաղ են առաջացրել։

Համացանցում օգտատերերը կատարվածում դրական կողմեր են փորձել գտնել։ «Դուք համացանցի չեմպիոններն ենք դարձել առնվազն մեկ ամսվա համար։ Չեմ դադարում ծիծաղել։ Ի դեպ, ձեր մաշկը հրաշալի տեսք ունի»,-նշել է Emily Kopcial-ը։

Ինքը՝ Զարինգը կոչ է արել զերծ մնալ վիրավորական մեկնաբանություններից, քանի որ դրական էմոցիաները, որոնք ստացել են լուսանկարներից, փոխհատուցել են ծախսված գումարները։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկյան-զույգը   Զարինգ  


Վերնագիրի այլ պիտակները