Իսրայելի զինվորականները ոչնչացրել են թունելը

13:28   14 Հունվար 2018    112

Իսրայելի զինվորականները ոչնչացրել են «ՀԱՄԱՍ» շարժման ակտիվիստների կողմից Իսրայելի հարավային շրջանների տակ փորված Գազայի հատվածը Եգիպտոսին կապող թունելը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Սա Իսրայելի ինքնիշխանության կոպիտ խախտում է, որը վտանգում է Իսրայելի քաղաքացիների կյանքը եւ խաթարում Գազայի բնակչության համար ձեռնարկվող մարդասիրական ջանքերը»,-նշված է հայտարարության մեջ:

Սա վերջին երեք ամսվա ընթացքում Գազայի հատվածից փորված արդեն երրորդ թունելն է, որ ոչնչացվում է Իսրայելի զինվորների կողմից։ Առաջինը ոչնչացվել էր 2017 թ․ հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 10-ին։

Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելական օդուժը հունվարի 13-ին հարվածել էր Եգիպտոսի սահմանի մոտ եւ Գազայի տարածքում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀԱՄԱՍ   Գազա   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները