Պուտինը համեմատել է Լենինի մարմինը սրբերի մասունքների հետ

18:01   14 Հունվար 2018    106

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատել է քրիստոնեության հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն՝ այս բոլորը կան Սուրբ Գրքում: Իսկ կոմունիզմի հիմնադրման օրենսգիրքը սուբլիմացիա է, Աստվածաշնչի պարզունակ հատվածն է, նրանք նոր բան չեն հորինել»,-ասել է Պուտինը:

Պուտինը Լենինի նկատմամբ կոմունիստների վերաբերմունքը համեմատել է քրիստոնեության սրբերի նկատմամբ պատկառանքի հետ: «Լենինը դրվել է դամբարանում: Ինչո՞վ է նա տարբերվում սրբերի մասունքներից: Ուղղափառների կամ պարզապես քրիտոնյաների համար։ Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ինչպես չկա՞: Գնացե՛ք Աթոս, նայե՛ք:

Այնտեղ սրբերի մասունքներ կան, եւ մենք այստեղ՝ Վալաամում, Սերգեյի եւ Հերմանի սուրբ մասունքներն ունենք: Փաստորեն, ոչ մի նոր բան այն ժամանակվա իշխանությունը չի մտածել: Այն իր գաղափարախոսության ներքո արել է այն, ինչ մարդիկ վաղուց հայտնաբերել էին»,-ասել Ռուսաստանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները