ՆԱՏՕ-ի գումարտակում Կանադան իր զորակազմի առաջին փոփոխությունը կկատարի

18:14   14 Հունվար 2018    136

Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լատվիայում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի կազմում իր զորակազմում փոփոխություն կատարելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի քանի ամիս վերապատրաստում անցնելուց հետո Կանադայի զինված ուժերի մոտ 450 զինծառայողներն այժմ մեկնում են Լատվիա»,-նշված է գործակալության ֆեսբուքյան էջում։

Նախարարությունում պարզաբանել են, որ Թագավորական կանադական գնդի 2-րդ գումարտակի զինծառայողները փոխարինելու են կանադական գնդի առաջին գումարտակի Պատրիսիա արքայադստեր թեթեւ հետեւազորին, որոնք ժամանել էին բալթյան այս երկիր 2017 թվականի ամռանը։

Ապրիլին Լատվիայի Ադաջի պոլիգոնում տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի միջազգային ամենամյա Summer Shield զորավարժությունը, որին մասնակցել էին ավելի քան 1,2 հազար զինծառայողներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Շվեդիայից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ   Լատվիա  


Վերնագիրի այլ պիտակները