Պանդայի ձագուկն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը

22:37   14 Հունվար 2018    402

Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող «Բովալ» կենդանաբանական այգում գտնվող պանդային տեսնելու համար հարյուրավոր այցելուներ եւ լրագրողներ էին հավաքվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յուան Մեն անունով ձագուկը լույս աշխարհ է եկել 2017 թվականին օգոստոսին: Անասնաբույժների խոսքով՝ 5 ամսական պանդան իրեն լավ է զգում, կշռում է 11 կիլոգրամ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մասնագետները կշարունակեն հետեւել արջուկի առողջական վիճակին եւ պահվածքին:

Դեկտեմբերին Յուան Մենին այցելել էր Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մաքրոնը, որը նշանակվել էր պանդայի խնամակալ: Պաշտոնական արարողության ժամանակ արջուկին Յուան Մեն կոչեցին, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է «երազանքի իրականացում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մաքրոն  


Վերնագիրի այլ պիտակները