Թրամփը հերքում է ռասիզմի մեղադրանքները

09:02   15 Հունվար 2018    556

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն ռասիստ չի համարում, և հերթական անգամ ընդգծել է, որ չի օգտագործել վիրավորական արտահայտություններ երրորդ աշխարհի երկրներ հանդեպ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ոչ, ես ռասիստ չեմ։ Ես ամենից քիչ ռասիստ մարդն եմ, ումից դուք հարցազրույց եք վերցրել»,-հայտնել է ամերիկացի առաջնորդը լրագրողներին։ Նա նաև հայտարարել է, որ չի գործածել կոշտ գնահատաակններ Սպիտակ տանը սենատորների հետ զրույցի ժամանակ։

Հունվարի 12-ին դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը հայտնել էր, որ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է ինչ-որ մեկը ցանկանում, որպեսզի ԱՄՆ գան մարդիկ Աֆրիկայի երկրներից, Հայիթից և Սալվադորից։ ԱՄՆ նախագահն այդ երկրներն անվանել էր «կեղտոտ անցքեր»։

Հայիթիի և աֆրիկյան երկրների իշխանությունները պարզաբանում էին պահանջել Թրամփից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները