Հասարակական տրանսպորտի եւ տաքսի ծառայությունների գները կբարձրանան

09:31   15 Հունվար 2018    430

Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձարցումն անխուսափելիորեն կհանգեցնի հասարակական տրանսպորտի եւ տաքսի ծառայությունների գների բարձրացման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման կարծիք հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Շատ մեծ է հավանականությունը, որ այս թանկացումների ֆոնին հասարակական տրանսպորտի եւ տաքսի ծառայությունների գները կբարձրանան եւ հնարավոր է, որ պայթյուն լինի: Խոսակցություններ կան, նախադրյալներ կան եւ ինչ-որ բաներ հաստատ լինելու է»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

ՀԿ նախագահի խոսքով` եթե բենզինի եւ դիզվառելիքի գները չիջնեն, հնարավոր է, որ իրավիճակը հունից դուրս գա. «Ամեն անգամ դիզվառելիքի եւ բենզինի գնի բարձրացումից հետո ուղեւորափոխադրումների գները չեն բարձրանում եւ դա առաջացնում է վարորդների արդարացի բողոքը, թե ինչպես է, որ ամեն ինչի գինը բարձրանում է, իսկ ուղեւորավարձը` ոչ»:

Նշենք, որ հունվարի 1-ից բարձրացել են բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գները:

2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնային բարձրացումները, ըստ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի, պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները