Բիթքոինն արժեզրկվել է

13:59   15 Հունվար 2018    264

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երկուշաբթի առավոտյան խոշոր կրիպտոարժույթների գնանկում է գրանցվել, վկայում են սակարկությունների տվյալները:

CoinMarketCap-ի տվյալներով՝ բիթքոինը 2,6 տոկոսով էժանացել է՝ մինչեւ 13,8 հազար դոլար: OKEx բորսայում կրիպտոարժույթի գնանկումը կազմել է 5 տոկոս՝ մինչեւ 13,49 հազար դոլար, Bitfinex բորսայում՝ 1,5 տոկոսով՝ մինչեւ 13,6 հազար: Իսկ Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինը 0,1 տոկոսով թանկացել է՝ մինչեւ 13,6 հազար դոլար:

Հանգստյան օրերին 14,5 հազար դոլարի նիշն անցնելուց հետո բիթքոինը երկուշաբթի դարձյալ մոտեցել է 13,5 հազար դոլարի սահմաններին: Վերլուծաբանների կարծիքով՝ հաջորդ հոգեբանական նիշը կլինի 10 հազար դոլարի մակարդակը, որից ցածր կրիպտոարժույթը վաճառվել է անցյալ տարվա նոյեմբերին:

CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ էժանանում են նաեւ Ethereum արժույթը 2 տոկոսով՝ մինչեւ 1,35 հազար դոլար, Ripple-ը՝ 4,1 տոկոսով՝ մինչեւ 1,86 դոլար, Bitcoin Cash-ը՝ 4,1 տոկոսով՝ մինչեւ 2,55 հազար դոլար: Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին 707,54 մլրդ դոլար: Բիթքոինի բաժինը ամբողջ շուկայի մոտ 33 տոկոսն է կազմում, Ethereum-ը՝ 18 տոկոսը, Ripple-ը՝ 10 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները