Եգիպտոսում տղամարդիկ գնալով ավելի հաճախ են դառնում ընտանեկան բռնության զոհ

18:14   15 Հունվար 2018    240

Եգիպտացի տղամարդիկ սկսել են ավելի հաճախ ենթարկվել տնային բռնության, հայտնել են Ազգային հետազոտական կենտրոնի սոցիոլոգները։

Մասնավորապես պարզվել է, որ նման բեկում տեղի է ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում։

Հետազոտության տվյալներով՝ Եգիպտոսում ամուսնացած կանանց մոտ 30 տոկոսը կանոնավոր կերպով ծեծի է ենթարկում ամուսիններին։ Ինչպես նշում է Al-Wafd թերթը, դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Տղամարդկանց հանդեպ ընտանեկան բռնության դեպքերը տեղի են ունենում ավելի հաճախ ապահովված ընտանիքներում, մինչդեռ չունևոր շրջաններում ամուսիններին ծեծում են եգիպտուհիների մոտ 18 տոկոսը։

Եգիպտական դատարաններում հստակեցրել են, որ տղամարդանց կողմից ներկայացված հայցերի ճնշող մեծամասնությունը կապված է ընտանիքում ծեծուջարդի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները