Սաակաշվիլին «պաշտպանել» է Պորոշենկոյին

14:02   15 Հունվար 2018    338

Վրաստանի նախկին նածագահ Միհաիլ Սաակաշվիլին մեկնաբանել է այն հայտարարությունը‚ որը ըստ ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի նածագահ Պյոտր Պորոշենկոն է հեղինակել:

«Ես գրաֆոլոգ չեմ‚ որպեսղի համեմատեմ ձեռագրերը: Այնուամենայնիվ կարծելով‚ որ Պորոշենկոյի նախագահությունը այս փուլում արդեն շատ վտանգավոր է դարձել երկրի համար‚ չեմ հավատում‚ որ նա այնքան տխմար լինի‚ որ թողնի նման պաշտոնական փատաթուղթը Դաշնային անվտանգության բյուրոյի հետ համագործակցության մասին» - գրել է քաղաքական գործիչը իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Նշենք‚ որ Рустави-2 վրացական հակաիշխանական ալիքը Պորոշենկոյի հայտարարությունն է հրապարակել‚ որը‚ ըստ երևույթին գրվել է2007-ին‚ երբ նրան Ռուսաստան են թողել: Փաստաթղթի մեջ Պորոշենկոն խոստանում է չվնասել Ռուսաստանի շահերը և անվերապահորեն հետևել երկրի օրենսդրությանը:

Պորոշենկոյի ներկայացուցիչները փաստաթուղթը ֆեյք են համարել և «ստորակարգ կեղծիք» անվանել: Չնայած դրան՝ Գլխավոր ռադայի պատգամավոր Վիտալիյ Կուպրիյը հայտարարել է‚ որ պատրաստվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը ուղարկել նախագահի «պետական դավաճանության» մասին փաստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները