Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չես լուծի. Լավրով (VIDEO)

14:25   15 Հունվար 2018    412

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Մոսկվան կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակն ավելի խաղաղ դարձնելը:

Այս մասին 2017 թվականին ռուսական դիվանագիտական աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամենամյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում [Լեռնային Ղարաբաղում], այնուամենայնիվ, ավելի խաղաղ լիներ, ինչը կօգներ քաղաքական կարգավարմանն անցնելուն»,- հայտարարել է Լավրովը:

«Այս խնդիրը մեկ փաստաղթով չես լուծի,- վստահ է ՌԴ ԱԳ նախարարը: - Փուլային մոտեցում է հարկավոր, որը կարտացոլի այս պահին հնարավոր համաձայնությունը եւ կորոշի այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհները, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեռքբերումների շահերի շրջանակում»:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագետներն իրականացրել են ինտենսիվ եւ պարբերական աշխատանք: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող այս հակամարտության կոնկրետ ծրագրեր ունենալ, «քանի որ խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք»:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գործընթացի մյուս մասնակիցների հետ նման կարգավորման համար պայմաններ է ստեղծում՝ համեմատելով կողմերի դիրքորոշումները համընկնող մոտեցումներ գտնելու համար եւ ձգտելով «հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են կողմերին ընդհանուր հայտարարի բերել այն հարցերում, որոնցով մինչեւ հիմա տարաձայնություններ ունեն»: «Մենք սպասում ենք, որ 2 երկրներից էլ ինչ-որ դրական ազդակներ կստացվեն»,- հավելել է նա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները