Ֆիլիպիններում հրաբխային գմբեթ է փլվել

14:37   15 Հունվար 2018    344

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆիլիպիններում գտնվող Մայոն հրաբխի վրա երկուշաբթի հրաբխային գմբեթի փլուզում է տեղի ունեցել:

Phivolcs-ի փորձագետ Պոլ Ալանիսը հաղորդել է, որ հրաբխային գմբեթի փլուզումն արձանագրվել է տեղական ժամանակով 09.41-ին եւ 10.05-ին, դրա հետ մեկտեղ մոխրի արտանետում է տեղի ունեցել:

«Տեխնիկական առումով Մայոնը ժայթքել է (խոսքը մագմայի ժայթքման մասին չէ) խառնարաններից լավայի արտահոսքով»,-հեռուստաալիքին հաղորդել է Phivolcs-ի տնօրեն Ռենատո Սոլիդումը: Ալանիսի խոսքով՝ երկուշաբթի լավայի արտահոսքի պատճառով Քամալիգի եւ Պոլանգի քաղաքները ծածկված են եղել մոխրի շերտով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով ավելի քան 5,8 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպինների Ալբայի նահանգ: Տարհանման որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան հրաբխից մոխրի սյուների արտանետումից հետո:

Տեղի իշխանությունները երկուշաբթի դպրոցներում դադարեցրել են պարապմուքները, որպեսզի կարողանան տարհանել նրանց: Շտապ բժշկական ծառայությունները ամբողջական պատրաստականության են բերվել: Քաղաքացիական ավիացիայի օդանավերին խորհուրդ է տրվում հրաբխի մոտակայքում թռիչքներից խուսափել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները