Հազարավոր մարդկանց բողոքը կբերի քաղաքական իրավիճակի փոփոխության. Փաշինյան

14:58   15 Հունվար 2018    311

Այս շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը «Ելք»-ի նախաձեռնած հունվարի 19-ին սպասվող երթն է՝ ընդդեմ թանկացումների, լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Եթե տասնյակ հազարավոր մարդ պահանջի դա, ապա մենք այս ժողովրդի անունից կգանք ԱԺ և պարտավորութուն կստանձնենք, որ հարկային օրենսգրքում կարվեն փոփոխություններ, որոնցով թանկցումները կկանխվեն։ Կարող եմ երաշխավորել, որ այդ դեպքում փոփոխություններ հարկային օրենսգրքում տեղի կունենան, այլապես այդպիսի պահանջն արհամարհելը կբերի քաղաքական իրավիճակի փոփոխության», - նշեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ երթը կունենա արդյունքներ՝ հաշվի առնելով, որ եթե միայն իրենց՝ երթի մասին առաջարկից հետո Սերժ Սարգսյանը այդ մասին խորհրդակցություն է հրավիրում, ուրեմն երթից հետո հնարավոր կլինի ավելին անել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները