Հունաստանում չեղարկվել և հետաձգվել են տասնյակ ավիաչվերթներ

17:50   15 Հունվար 2018    256

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press »-ին, Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ:

Գործակալության տվյալներով՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտն ամբողջովին դադարեցրել է աշխատանքը: Երկրում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել այն բանի կապակցությամբ, որ Հունաստանի օդանավակայանների ավիադիսպետչերներն ի նշան բողոքի ժամանակավորապես լքել են աշխատատեղերը: Գործադուլին միացել են նաեւ պետական հիմնարկներում աշխատող ուսուցիչներն ու բժիշկները, նրանք աշխատանքի դուրս չեն եկել:

Նշվում է, որ հունվարի 15-ին Հունաստանի խորհրդարանում պետք է քվեարկություն անցկացվի բյուջետային խնայողության նոր միջոցներին վերաբերող օրինագծի շուրջ: Այդ կապակցությամբ հունական արհմիությունները բողոքի երեք երթ են պլանավորել, որոնք օրվա ընթացքում կանցկացվեն Աթենքի կենտրոնական շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները