Պորտուգալիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:58   15 Հունվար 2018    391

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, երկուշաբթի օրը Պորտուգալիայի տարածքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

Նրա տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էվորա քաղաքից 23 կմ հյուսիս եւ Լիսաբոնից 101 կմ արեւելք: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություն չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները