ԱՄԷ-ն մեղադրել է Քաթարին երկու ուղեւորատար ինքնաթիռի «հետապնդման» համար

20:02   15 Հունվար 2018    219

Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) մեղադրել են Քաթարին Բահրեյն ուղեւորվող երկու ուղեւորատար ինքնաթիռի «հետապնդման» համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քատարը հերքում է, որ հետապնդել է առաջին ինքնաթիռը, սակայն երկրորդ միջադեպը չի հերքվել:

ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը ազգային ավիափոխադրողի կողմից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հերթական չվերթների ժամանակ օդանավերը հետապնդվել են Քաթարի կործանիչների կողմից: Իշխանությունները հայտարարել են, որ սա «ծանր եւ լուրջ սպառնալիք է քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար եւ միջազգային իրավունքի հստակ խախտում է»:

Ավելի ուշ ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ Բահրեյն ուղեւորվող երկրորդ ուղեւորատար ինքնաթիռը նույնպես հետապնդվել է Քաթարի կործանիչների կողմից:

Քաթարի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հերքել է առաջին միջադեպի մասին տեղեկությունը: Իր Twitter-ում նա այս լուրը սուտ է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄԷ   Քաթար  


Վերնագիրի այլ պիտակները