Բրիտանուհին 80 տարեկանում բալետի ամենատարեց պարուհին է դարձել երկրում

20:13   15 Հունվար 2018    281

Բրիտանուհի Բարբարա Փիթերսը 80 տարեկանում հաջողությամբ հանձնել է քննությունը եւ պաշտոնապես դարձել Միացյալ Թագավորության ամենատարեց բալետի պարուհին:

Այս մասին Պիտերսին նամակով հայտնել է Լոնդոնի Պարի թագավորական ակադեմիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինը 55 րոպե շարունակ դասական, կամայական եւ բնութագրական պարեր է կատարել:

«Ինձ հայտնեցին, որ ես հանձնել եմ քննությունը եւ դարձել բալետի ամենատարեց պարուհին երկրում: Ես հուզված եմ. սա լավագույն նվերն է, որին կարելի էր սպասել»,- նշել է Փիթերսը:

Բարբարա Փիթերսը, որը բնակվում է Հասթինգս ծովափնյա քաղաքում, անմիջապես ներառվել է ռեկորդի տարբեր գրքերում, նշում է թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները