Ադրբեջանի նախագահը հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ- Լուսանկարներ

20:17   15 Հունվար 2018    503

Այսօր տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի դեմ առ դեմ հանդիպումը, ով աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին, Իլհամ Ալիևն ընդունել է Բոյկո Բորիսովին:

Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Ընդգծվել է Բուլղարիայի վարչապետի Ադրբեջան այցի կարևորությունը կապերի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:







Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները