Ներկայացվել է հայտնի կտավների վրա օգտագիրոջ նմանակը - Լուսանկարներ

20:25   15 Հունվար 2018    262

Համացանցում կրկին սկսել է ժողովրդականություն վայելել Arts & Culture հավելվածը, որը դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով օգնում է օգտատերերին փնտրել իրենց «կրկնակներին» աշխարհի 70 թանգարաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջերս Twitter-ի օգտատերերը սկսել են ակտիվորեն կիսվել այս հավելվածի աշխատանքի արդյունքներով և պարծենալ ամենահայտնի արվեստի գործերի հետ նմանությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Arts & Culture-ը ոչ միայն գտնում է նման պատկերը տվյալների բազայից, որը պարունակում է նկարիչների և քանդակագործների ավելի քան 70 հազար նկար, այլ նաև նշում կտավի հեղինակին, ստեղծման տարեթիվը և երկիրը:

Հայտնի է, որ Arts & Culture-ը ստեղծվել է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար դեռ 2016 թվականին, սակայն այն սկսել է լայն տարածում ստաալ 2018 թվականի սկզբին, երբ ստեղծողները դեմքերն արվեստի գործերի հետ համեմատող գործառույթ են ավելացրել հավելվածի մեջ:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները