YouTube-ի բջջային տարբերակը կստանա գաղտնի ռեժիմ

20:33   15 Հունվար 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Android Authority»-ին, Android-ի համար YouTube տեսածառայության բջջային տարբերակում կհայտնվի գաղտնի ռեժիմ և գիշերային ռեժիմ։

Մասնագետների խոսքով՝ YouTube հավելվածի ելքային ծածկագիրը պարունակում է նոր գործառույթների հայտնվելու վերաբերյալ բազմաթիվ ակնարկներ, ներառյալ գիշերային ռեժիմը, ինչպես նաև գաղտնի ռեժիմում տեսանյութ դիտելու հնարավորությունը։ Այսպիսով՝ օգտատերերի կողմից դիտված տեսանյութերն այլևս չեն պահպանվի պատմության մեջ։

Բացի այդ, օգտատերերը կստանան դեպի աջ թերթում կատարելով գովազդը փակելու հնարավորություն, ինչը նախկինում արվել է կոճակի սեղմմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   YouTube  


Վերնագիրի այլ պիտակները