Airbus-ը Boeing-ից առաջ է անցել ինքնաթիռների պատվերների թվով

21:13   15 Հունվար 2018    298

Hayatsk.info-ն հայտնում է, որ Airbus եվրոպական ավիաշինական ընկերությունը ինքնաթիռների 2017 թվականին ստացած պատվերների թվով առաջ է անցել իր ամերիկացի մրցակցից՝ Boeing-ից:

Ինչպես ասված է Airbus-ի գործունեության տարեկան ցուցանիշների վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հունվարի 15-ին, անցյալ տարի ընկերությունն ինքնաթիռների 1109 պատվեր է ստացել 44 պատվիրատուներից:

Ընդ որում՝ Boeing-ի ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, ամերիկյան կորպորացիայի պատվերների թիվը կազմել է 912։Airbus-ի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ անցյալ տարի ընկերությունն իրականացրել է 718 մեքենաների մատակարարում, ինչը 4 տոկոսով ավելի է 2016 թվականի համեմատությամբ: Հաղորդվում է, որ ինքնաթիռներ են մատակարարվել 85 պատվիրատուների: Airbus-ի ներկայացուցիչների տեղեկատվությամբ, այդ ցուցանիշն աճում է 15-րդ տարին անընդմեջ:

Airbus-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ֆաբրիս Բրեժիեն, մեկնաբանելով տարվա արդյունքները, նշել է, որ «այդ նշանակալի ձեռքբերումը աշխատանքին մեր թիմի նվիրվածության վկայությունն է, եւ ընկերությունը դարձնում էավելի հուսալի, ուժեղ եւ բացվող նոր հնարավորություններին պատրաստ»:

Airbus-ն աշխարհի խոշորագույն ավիաշինական ընկերություններից մեկն է, որն ստեղծվել է 1960-ական թվականների վերջին: Կորպորացիան արտադրում է մարդատար, բեռնատար եւ ռազմափոխադրական ինքնաթիռներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները